Ռուսաստանը չի պատրաստվում ֆինանսավորել հայկական եվրաինտեգրումը, և Երևանի յուրաքանչյուր քայլն այդ ուղղությամբ ունի օբյեկտիվ հետևանքներ՝ հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն: Նա շեշտել է, որ Երևանի քաղաքականության մեջ նկատվում է Հյուսիսատլանտյան դաշինքի հետ համագործակցությունն ընդլայնելու ակնհայտ ձգտում, ինչպես նաև Հայաստանի բացահայտ սպառողական վերաբերմունքը ՀԱՊԿ-ի և ԵԱՏՄ-ի նկատմամբ։               
 

Ջուրը կթանկանա, իսկ լույսն ու գա՞զը

Ջուրը կթանկանա, իսկ լույսն ու գա՞զը
01.06.2018 | 00:37

«Քննարկումների նպատակն է մեղմացնել սակագները։ Այս պահի դրությամբ չգիտենք ինչ արդյունքներ կունենանք, քանի որ սակագնի ձևավորման վրա ազդում են բազմաթիվ գործոններ, և այդ գործընթացների մեծ մասը կանխատեսման դաշտում է։ Հիմա որքանով կարող ենք այդ կանխատեսումները բերել, մոտեցնել մեր ներկային և չսխալվել, ցույց կտան քննարկումները»,- մեզ հետ զրույցում ասաց հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի տեղակալ ՄԻՔԱՅԵԼ ՍՈՂՈՄՈՆՅԱՆԸ, իսկ մեր հարցը մեկն էր. հնարավո՞ր է, որ գազի և էլեկտրաէներգիայի սակագնի նվազեցման շուրջ օրերս սկսված քննարկումների ավարտին պարզվի, որ այն նվազեցնել հնարավոր չէ։ Ինչ խոսք, եթե դա այդպես լինի, ապա ոչ միայն շարքային սպառողը` ժողովուրդը, այլև տնտեսությունը չեն շահի, քանի որ վառելիքը կարևոր բաղադրիչ է և՛ արտադրությունում ինքնարժեքի ձևավորման, և՛ սոցիալական լարվածությունը մեղմելու հարցում։ Ինչևէ, ամեն դեպքում կարևոր է, որ վերջապես քննարկումներ են ընթանում ոչ թե գազի և էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման, այլ նվազեցման շուրջ։ Ինչ վերաբերում է այն հարցին, թե որքանով է հնարավոր սակագինը նվազեցնել, մեր զրուցակիցն ասաց. «Չեմ կարող ասել, թե որքանով, քանի որ սակագնի ձևավորման վրա ազդում են բազմաթիվ գործոններ։ Այժմ այդ հարցն ինտենսիվ քննարկվում է»։

Եթե այս պահին խոսվում է գազի, էլեկտրաէներգիայի սակագնի նվազեցման հնարավորության մասին, ապա ջրի սակագինը, ըստ «Վիոլա ջուր» ընկերության հետ կնքած պայմանագրի, բարձրանալու է։ Սակայն Միքայել Սողոմոնյանը նշեց, որ ինչպես նախորդ կառավարության օրոք սոցիալապես անապահով խմբերի համար գազի և էլեկտրաէներգիայի վճարների զեղչեր սահմանվեցին, նույն մոտեցումը կարող է կիրառվել նաև ջրի սակագնի դեպքում։


Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 4915

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ